Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Սկսվել են Ոսկեպար մեկնող «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալությունները

 Սկսվել են Ոսկեպար մեկնող «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալությունները
24.03.2024 | 18:39

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամները Ոսկեպարի հատվածում մոտ 1 տարի է անհատույց ռազմամարզական պարապմունքներ են իրականացնում տեղացիների մարտական կարողությունները բարձրացնելու նպատակով։

Տվյալ հատվածի վերջին հայտնի իրադարձություններից հետո պետական համակարգը սկսել է խոչընդոտել գործընթացը, պատճառաբանելով, որ դա վատ է անդրադառնում քաղաքական գործընթացների վրա։

Երկու արձագանք այս իրավիճակին։

1. ժողովրդի ռազմամարզական կարողությունները և մարտական ոգին բարձրացնելը երբեք չի կարող վնասել պետությանը, որը գտնվում է պատերազմական իրավիճակում։

2. Եթե խնդիր կա քաղաքական փոխհարաբերություններում, ապա ինչու՞ պետական համակարգը չի փնտրում լուծումներ, թե ինչպես կարելի է անաղմուկ և համագործակցային տարբերակով մարզել ժողովրդին, այլ բացահայտ կերպով, թշնամաբար է վերաբերվում նվիրական աշխատանք իրականացնողներին։

Այս երկու կետից հետևություն արեք ինքներդ։

Տեղեկացնեմ, որ առավոտից սկսվել են ձերբակալություններ՝ Ոսկեպար ճամփա ընկած «Մարտական եղբայրության» անդամների նկատմամբ։

Հ.Գ. Մեր գործողությունը պետք է լինի առնվազն ակտիվորեն շրջանառել խնդիրը, ցույց տալով, որ նման քայլերը բերելու են հանրային մեծ դժգոհության։

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 3095

Մեկնաբանություններ